Armenian text to speach

ՔԱՋԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՎԱՐՈՒՅԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Քաջարան վարչական համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ։

 

Բանն այն է, որ Հանձնաժողովն ուսումնասիրել է Armeps համակարգում առկա տվյալները եւ պարզել, որ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը 2024 թվականի հուլիսի 31-ին Քաջարանի համայնքապետարանի կարիքների համար կնքել է կապալային աշխատանքների կատարման մասին պայմանագիր «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ, որի 40% անուղղակի բաժնեմասնակիցը, իրական շահառու հանդիսացել է վերջինիս հետ փոխկապակցված անձը՝ կինը՝ Լիլիթ Դավթյանը։

Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել նաեւ, որ վերոնշյալ պայմանագիրը կնքելուց առաջ Մանվել Փարամազյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Հանձնաժողով չի ներկայացվել դրա կայացման փաստի վերաբերյալ հայտարարություն։

Հաշվի առնելով այս եւ այլ օրինախախտումներ՝ Հանձնաժողովը որոշեց Քաջարան վարչական համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ հարուցել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ, կազմվել է արձանագրություն։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

6 անշարժ գույք.

2 տրանսպորտային միջոց.

1 իրավաբանական անձում մասնակցություն.

491 մլն 878 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար.

521 մլն 142 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել.

5 մլն 244 հազար դրամի չափով ներդրված ավանդ:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Մարտի 29-ին ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երեւանի քրեական վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Երեւանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակներում վնասազերծվել եւ Երեւանի քրեական ոստիկանություն են տեղափոխվել օտարերկրացիներ։ Նրանք կասկածվում են Երեւանում բնակարանային գողություններ կատարելու համար: Կայքի տեղեկություններով՝ վնասազերծվածները Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնք կասկածվում են նաեւ Երեւանում մարտի 25-ին «Միլենա Սուիթ» ՍՊԸ-ի տնօրենի «Infiniti» մակնիշի ավտոմեքենայից խոշոր չափի գողություն կատարելու համար: Դեպքի փաստով նյութեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե: Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 13։35-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Րաֆֆու փողոցում ավտոմեքենայից գողացել էին պայուսակ, որում եղել էր խոշոր չափի գումար եւ ոսկյա զարդեր։ Դեպքի վայր մեկնած քրեական ոստիկաններին Երեւանի բնակիչ 40-ամյա Ռոզա Հ.-ն հայտնել էր, որ նույն օրը՝ ժամը 12։40-ից մինչեւ 13։15-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Րաֆֆու փողոցի թիվ 35 շենքի հետնամասում կայանված Infiniti մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, սրահից գողացել էին պայուսակ։ Նա հայտնել էր նաեւ, որ պայուսակում եղել է 2150 ԱՄՆ դոլար, 395 հազար դրամ գումար եւ 680 գրամ ոսկյա զարդեր:

 

 

 

ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեկ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 11:35-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Համո Սահյան փողոցի տներից մեկում տղամարդու դի կա: Ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը, Երեւանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը: Ոստիկաններն ու պարեկները նշված 1 հարկանի սեփական տան հյուրասենյակում մեջքի վրա, ձեռքերն ու ոտքերը կապված վիճակում հայտնաբերել են տանտիրոջ դին, տունն ամբողջությամբ տակնուվրա է արված, ըստ դատաբժշկի՝ մարմնի տարբեր հատվածներում կան վնասվածքի հետքեր:

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի եւ տեղակալ Արշակ Կիրակոսյանի գլխավորությամբ: Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրի հարեւանությամբ բնակվող մի քանի քաղաքացիների խոսքով սպանվածը Վերնիսաժում էր աշխատում եւ զբաղվում էր թանկարժեք իրերի առք ու վաճառքով:  Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում:

 

 




Լրահոս