Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լուսանկարն արվել է ՀՀ Կառավարության մասնաշենքի դիմաց

 

Երեկ արցախցիները ՀՀ Կառավարության շենքի դիմաց ակցիա էին իրականացնում։ Նրանք կավիճով տարբեր գրություններ են թողել Կառավարության մասնաշենքի դիմաց։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ.  Խնդրում եմ ասեք, թե որ տարիքից է հաշվարկվում աշխատանքային ստաժը:

Հերմինե Մխիթարյան (47 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից: Եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու մասին պատշաճ գրառումներ ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է ոչ վաղ, քան սկսած 14 տարեկանից:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատած ժամանակահատվածը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվում է նաեւ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալով պարգեւատրված լինելու մասին վկայականով կամ այդ փաստը հաստատող արխիվային փաստաթղթով: Այս դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է 1941 թվականի հունիսի 22-ից մինչեւ 1945 թվականի մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածը՝ սկսած 14 տարեկանից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Նշենք, որ եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա պետք է գրավոր դիմի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման` կենսաթոշակին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Շատ եկեղեցիներում մոմ են վաճառում: Հնարավո՞ր չէ այդ գործն այլ տեղ կամ կերպ կազմակերպել:

Լարիսա Մելքոնյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եկեղեցին երբեւէ չի կարելի համեմատել շուկայի կամ այլ առեւտրի կենտրոնի հետ: Եթե ինչ-որ տեղ կարելի է ինչ-որ բան դրամով գնել, դա չի նշանակում, որ այդ տեղը չարիքով լեցուն է: Եվ հաստատ պետք է իմանալ, որ երբ Քրիստոս ասաց….իմ տունը աղոթքի տուն պետք է կոչվի…, (Մատթ. 21:13), ապա այդ նպատակով էլ բոլոր եկեղեցիները կառուցվել են: Իսկ մոմը կամ այլ եկեղեցական իրեր, որոնք վաճառվում են տաճարներում, պարզապես չնչին չափով նպաստում են Եկեղեցու պայծառությանը, եւ ցանկացած մարդու հնարավորություն ընձեռում իր լուման ունենալ եկեղեցաշինության գործում:

Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Մոմի լույսը խորհրդանշում է մեր հավատքի լույսը, որ Քրիստոսի գալստյամբ մեղքերի խավարը եւ անհնազանդությունը վերացան ու երկրում աստվածպաշտության լույսը հաստատվեց, եւ ամենքս լուսավորվեցինք Քրիստոսով:

Եկեղեցի մտնելիս գրեթե միշտ մոմ ենք վառում սրբապատկերների առջեւ: Այս գեղեցիկ սովորությունը մեզանում լայն տարածում ունի եւ ձգվում է մինչեւ դարերի խորքը: Աստծու տանը ճրագ կամ մոմ վառելու ավանդությունը գալիս է դեռեւս Հին Ուխտի ժամանակներից:

 




Լրահոս