
Այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը 11:00-ին, արցախցիները բողոքի ակցիա են իրականացնելու Հանրապետության հրապարակում` Կառավարության շենքի դիմաց։
Արցախցիները համոզված են, որ Կառավարության շենքի դիմաց 3000 մարդ հավաքվելու դեպքում էլ կկարողանան լուրջ ճնշում գործադրել Կառավարության վրա։
Արցախցիները ներկայանալու են երկու հստակ պահանջով.
-Սոցաջակցության ծրագրի շարունակում բնակարանով ապահովում
-Իրավունքներից չհրաժարվելու երաշխիքների տրամադրում:
Արցախցիները համոզված են, որ Կառավարության նիստը լավ հնարավորություն է հասկանալու, թե ուր է իրենց ուզում տանել գործող իշխանությունը։
«Եթե խնդիր է դրվել արցախցիներից ազատվելու, ապա համապատասխանաբար կհասկանանք, թե ինչպես դիրքավորվել»:
Նանիկ Աղասյան