Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուբինկաներով մտել են Նուբարաշեն ՔԿՀ․ հարազատներն ահազանգում են՝ ծեծել են ցմահ ազատազրկվածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին են ահազանգել Նուբարաշեն Քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկվածների հարազատները ու հայտնել, որ մոտ 30 րոպե առաջ դիմակավորված անձիք մուտք են գործել ՔԿՀ-ի 5-րդ հարկ ու ազատազրկվածներին դաժանաբար ծեծի են ենթարկել։

Մեզ զանգահարած քաղաքացին հայտնեց․

«Առանց որևէ մի բառ ասելու` մտել են տղաների մոտ, դուբինկաներով ջարդուփշուր են արել սենյակները, դաժանաբար ծեծել նրանց: Ոչ մեկին ոչ մի բան չեն բացատրել, դեմքները փակ է եղել ու մենք էլ չգիտենք, թե որն է եղել պատճառը»,- լացակումած հայտնեց մեր զրուցակիցը։

ArmLur.am-ը կապ հաստատեց ՔԿԾ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ է կատարվել Նուբարաշեն ՔԿՀ-ում, վերջինս հայտնեց, որ քիչ անց պարզաբանում կներկայացնի։

 Սոնա Գրիգորյան 




Լրահոս