
Ապրիլի 4-ը ամերիկացի բապտիստ (բողոքական եկեղեցու հետևորդ), հոգևորական և ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգի հիշատակի օրն է։
Մարտին Լյութեր Քինգը դարձել է քաղաքացիական իրավունքների շարժման ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ սկսած 1954 թվականից մինչև 1968 թվականը՝ իր մահը։ Քինգը ավելի շատ հայտնի է քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ, որը պետք է իրականացվի ոչ բռնի և քաղաքացիական անհնազանդության միջոցով՝ ոգևշնչվելով իր քրիստոնեական գաղափարներով և Մահաթմա Գանդիի ծավալած ոչ բռնի գործունեությամբ։
Քինգն ապրել է հանուն ուրիշների բարօրության, քանի որ ոտնահարվում էին իրենց իրավունքները։
Լյութեր Քինգի յուրաքանչյուր խսոսք իր մեջ պարունակում է սեր, ջերմություն, հավատ, հույս․․․
ArmLur.am-ը ներկայացնում է Մարտին Լյութեր Քինգի հայտնի խոսքերը։
1․ Ատելությունը չի կարող հեռացնել ատելությունը, միայն սերը կարող է անել դա:
2․ Ես որոշել եմ ապրել այս կյանքը սիրով: Ատելությունը չափազանց ծանր բեռ է:
3․ Եթե ինձ ասեին, որ վաղը կլինի աշխարհի վերջը, ապա այսօր էլ ծառ կտնկեմ:
4․ Սերը միակ ուժն է, որն ընդունակ է ցանկացած թշնամու դարձնել ընկեր։
5․ Արա առաջին քայլը հավատքով: Պարտադիր չէ, որ տեսնես ողջ սանդուղքը, պարզապես արա առաջին քայլը:
Ինչպես կարող եք հասկանալ Քինգի տողերից, նրա հանդեպ ատելությունը հավասար է եղել զրոյի։ Մարտին Լյութեր Քինգը համարվում է այն միակ ԱՄՆ քաղաքացին, որի ծննդյան օրը ԱՄՆ-ում նշվում է որպես պետական տոն։ Անգամ իր մահվանից հետո հենց մահվան վայրում հիմնվել է թանգարան։
Մարտին Լյութեր Քինգի սպանության մեջ մեղադրվում է Ջեյմս Էրլ Ռեյը, որը դարձել է Ամերիկայի ամենաշատ փնտրվող մարդը։
Վիետնամի պատերազմի մասին արտահայտած մեծ հռետոր Քինգի գաղափարները նրա համախոհների որոշ մասին խրտնեցրել էին: 60-ականների կեսերին Քինգը տարված էր տարբեր դասակարգերի միջև խտրականությունը վերացնելու գաղափարներով: Նա մի ծրագիր էր կազմել, որով նախատեսում էր տասը տարվա ընթացքում հավաքել 50 միլիարդ դոլար և տրամադրել այդ գումարը բոլոր ռասաների սոցիալապես անապահով մարդկանց: Որոշ տեսաբաններ պնդում են, որ նրա մահը ծրագրված էր կառավարության կողմից և միտված էր խափանելու նրա պլանավորած Խաղաղության երթը մայրաքաղաքում: Հարցումների արդյունքում պարզվել է, որ 1968 թ.-ին Քինգի մասին դրական արձագանքները կազմում էին ընդամենը 30%:
Չնայած այն հանգամանքին, որ Մարտին Լյութեր Քինգը մշտապես սեր և երջանկություն, հույս և հավատ է «քարոզել» ու սփռել շուրջբոլորը, վերջինիս երեխաները չեն հետևել հոր օրինակին։ Քինգի մահվանից հետո, երբ ժառանգություն պետք է ստանային երեխաները, տարբեր շրջանակներում տարածվել են խոսակցություններ, որ երեխաները արատավորել են իրենց հոր համբավը։ Քինգի երեխաները դատական հայցեր են ներկայացրել իրար դեմ, նաև այլոց դեմ։
Աննա Սրապիոնյան