Armenian text to speach

Սահմանադրության նոր տեքստը չի կարող լինել գաղտնի․ Սրբուհի Գալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է Սահմանադարության փոփոխություններին։

«Մենք աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա: Այդ տեքստը չի լինելու և ի բնե չի կարող լինել գաղտնի, ինչ-որ պահի հանրայնացվելու է, և յուրաքանչյուր կետ, յուրաքանչյուր նորմ քննարկվելու է մեր հասարակության ներկայացուցիչների հետ»,-ասել է նա:

Նախարարը հավելել է, որ չի կարծում, թե հնարավոր է նոր Սահմանադրության տեքստ ունենալ 8-10 ամսից ավելի շուտ:




Լրահոս