ArmLur.am-ը հարցեր է հղել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին բանտերում տիրող իրավիճակի մասին։
Հիշեցնենք, որ այսօր գրել էինք, որ ArmLur.am-ին են ահազանգել Նուբարաշեն Քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկվածների հարազատները ու հայտնել, որ մոտ 30 րոպե առաջ դիմակավորված անձիք մուտք են գործել ՔԿՀ-ի 5-րդ հարկ ու ազատազրկվածներին դաժանաբար ծեծի են ենթարկել։
Մեզ զանգահարած քաղաքացին հայտնեց․
«Առանց որևէ մի բառ ասելու` մտել են տղաների մոտ, դուբինկաներով ջարդուփշուր են արել սենյակները, դաժանաբար ծեծել նրանց: Ոչ մեկին ոչ մի բան չեն բացատրել, դեմքները փակ է եղել ու մենք էլ չգիտենք, թե որն է եղել պատճառը»,- լացակումած հայտնեց մեր զրուցակիցը։
ArmLur.am-ը կապ հաստատեց ՔԿԾ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ է կատարվել Նուբարաշեն ՔԿՀ-ում, վերջինս հայտնեց, որ քիչ անց պարզաբանում կներկայացնի։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





















































































