Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Վնասել են խցերի գույքը, այրել՝ ներքնակները, հարվածել՝ դռներին․ ինչ է կատարվել Նուբարաշեն ՔԿՀ-ում․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը գրել էր,  որ ահազանգել են Նուբարաշեն Քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկվածների հարազատները ու հայտնել, որ մոտ 30 րոպե առաջ դիմակավորված անձիք մուտք են գործել ՔԿՀ-ի 5-րդ հարկ ու ազատազրկվածներին դաժանաբար ծեծի են ենթարկել։

Մեզ զանգահարած քաղաքացին հայտնեց․

«Առանց որևէ մի բառ ասելու` մտել են տղաների մոտ, դուբինկաներով ջարդուփշուր են արել սենյակները, դաժանաբար ծեծել նրանց: Ոչ մեկին ոչ մի բան չեն բացատրել, դեմքները փակ է եղել ու մենք էլ չգիտենք, թե որն է եղել պատճառը»,- լացակումած հայտնեց մեր զրուցակիցը։

ArmLur.am-ը կապ հաստատեց ՔԿԾ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ է կատարվել Նուբարաշեն ՔԿՀ-ում, վերջինս հայտնեց, որ քիչ անց պարզաբանում կներկայացնի։

ՔԿՀ-ից ArmLur.am-ին պարզաբանեցին, թե ինչ է իրականում կատարվել․

«Քրեակատարողական ծառայությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։ Քրեակատարողական ծառայությունը, քննելով վերոգրյալ տեղեկությունները, քրեական ենթամշակույթի և այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։

Հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օրենքով սահմանված կարգով բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն պահանջները չեն կատարվել։ Հետևաբար Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։

Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ։ Կատարված գործողություններից հետո երկու դատապարտյալ հայտարարել է հնարավոր կոտրվածքների մասին, սակայն հիմնարկի բուժանձնակազմի կողմից իրականացված ռենտգեն հետազոտության արդյունքում վերջիններիս մոտ կոտրվածքներ չեն հայտնաբերվել»,- ասված է պարզաբանման մեջ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս