ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը 4 տարի ժամկետով հենց նոր ընտրվեց ՈՒԵՖԱ գործադիր կոմիտեի անդամ։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կանցկացվեն ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի ընտրություններ։ Թեկնածուներից մեկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանն է։ Սա տեղի է ունենում երկրի ներսում Մելիքբեկյանի նկատմամբ քննադատության եւ հրաժարականի պահանջի ֆոնին՝ քննարկումների նոր ալիք բարձրացնելով:
«Թույլ չենք տալու նման հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց խոչընդոտել մի գործընթացի, որից միայն շահելու է հայկական ֆուտբոլը, և անելու ենք ամեն հնարավորը ֆուտբոլը նման մարդկանցից ազատելու համար»,- այսպես է Մելիքբեկյանն արձագանքել «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանի գրառմանը, որում նա անդրադարձել էր Մելիքբեկյանի՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ դառնալու հնարավորությանն ու իրենց գործողություններին։























