Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հաղորդում է․
«Հորդորում ենք բոլորին մասնակցել հավաքին՝ այսօր, ժամը 17:00-ին՝ կառավարության շենքի առջև»․
«Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ կառավարությունից հրավիրել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ այսօր հանդիպելու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ և քննարկելու մեր պահանջները: Դրա առթիվ՝ ժամը 17:00-ին տեղի է ունենալու ինքնաբուխ հավաք կառավարության առջև՝ հանրայնորեն վերահաստատելու մեր պահանջները: Հանդիպման ավարտից հետո Խորհրդի ներկայացուցիչները դուրս կգան և կիրազեկեն հավաքի մասնակիցներին բանակցությունների արդյունքների վերաբերյալ: Ուստի, հորդորում ենք բոլորին մասնակցել հավաքին՝ ժամը 17:00-ին՝ կառավարության շենքի առջև»,- ասված է հայտարարության մեջ։





























