
Apple-ի արտադրանքները կարող են զգալիորեն թանկանալ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առևտրային մաքսատուրքեր սահմանեց այն երկրների նկատմամբ, որտեղ գտնվում են ընկերության հիմնական արտադրական օբյեկտները, հայտնում է The New York Times-ը :
Այս ամենի հետևանքով Apple-ի բաժնետոմսերը չորեքշաբթի անկում ապրեցին:Բաժնետոմսերն ընկել են 7%-ով՝ հասնելով շուրջ 208 դոլարի:
Ինչպես նշում են միջազգային լրատվամիջոցները, Վիետնամը, որի նկատմամբ Թրամփը 46% մաքսատուրք է սահմանել, Հնդկաստանը (26%) և Չինաստանը (34%) կազմում են iPhone սմարթֆոնների արտադրության 90%-ը։ Ընկերությունը կամ պետք է վճարի այդ սակագները և կորցնի շահույթը, կամ այդ ծախսերը կփոխհատուցեն սպառողները։ Նշենք, որ «iPhone»-ների զգալի մասը արտադրվում է Չինաստանում:
ԱՄՆ մյուս տեխնոլոգիական ընկերությունները, ինչպիսիք են Google-ը և Microsoft-ը, ավելի քիչ ազդեցություն կկրեն նոր առևտրային մաքսատուրքերից, քանի որ նրանք այնքան էլ կախված չեն միջազգային մատակարարներից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը «փոխադարձ մաքսատուրքեր» է սահմանել ավելի քան 180 երկրների նկատմամբ։
Թրամփը հայտարարել է, որ ներմուծվող ապրանքների համար նվազագույն մաքսատուրք կսահմանի 10%: Առանձին երկրների համար նա կիրառել է անհատական սակագներ։ Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը ապրիլի 3-ից ներմուծվող բոլոր մեքենաների համար կսահմանի 25 տոկոս մաքսատուրք։
Անի Վարդանյան
Մանրամասները՝ տեսանյութում․