«ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցում է միջազգային տուրիստական ցուցահանդեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մասնակցում է ապրիլի 11-ին Թբիլիսիում բացված Caucasus Tourism Fair – 2014 միջազգային տուրիստական ցուցահանդեսին: Ընկերության տաղավարն այսօր այցելեց Վրաստանի փոխվարչապետ, տնտեսության ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, ում ներկայացվեց ՀԿԵ-ի գործունեության ու մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը:

Հատուկ ուշադրություն էր դարձվել Հայաստանն ու Վրաստանը կապող միջազգային երկաթուղային չվերթներին, մասնավորապես, Երևան-Բաթումի-Երևան չվերթում աշխատող «Արմենիա» միջազգային ֆիրմային գնացքին:

ՀԿԵ-ի ներկայացուցիները Վրաստանի փոխվարչապետին են ներկայացրել ուղևորներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ տարվող քաղաքականությունը, երկաթուղային տուրիզմի զարգացման հեռանկարները, տեղեկացրել, որ արդեն գործում է միջազգային գնացքների տոմսերի ինտերնետ վաճառք:

Միջազգային ցուցահանդեսին «ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցում է Universal Travel տուրիստական գործակալության հետ համատեղ, որի հետ միասին մշակվել է հատուկ երկաթուղային տուր:

Expo Georgia Exhibition Center կենտրոնում անցկացվող ցուցահանդեսը կավարտվի ապրիլի 13-ին: Ցուցահանդեսը կազմակերպել է Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնը՝ Վրաստանի տնտեսության նախարարության և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:

«ՀԿԵ» ՓԲԸն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկականերկաթուղիներ» ՓԲԸ ի կոնցեսիոն կառավարումըՀամաձայն 2008 թփետրվարի 13ին Երևանում կնքված պայմանագրի՝կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարիկողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացմանիրավունքով:




Լրահոս