Էներգետիկայի և բնակարանային տնտեսության հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը ապրիլի 4-ին կժամանիԲաքու, որպեսզի հաստատի ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական էներգետիկ գործընկերությունը:
«Հանդիպումը առանցքային հնարավորություն կլինի քննարկելու Հարավային գազային միջանցքի հզորությունների ընդլայնումը։ Խողովակաշարը ԵՄ-ի և հարևան երկրների համար գազի մատակարարումների դիվերսիֆիկացման կարևորագույն ուղի է, քանի որ մենք ձգտում ենք ամբողջությամբ հրաժարվել ռուսական մատակարարումներից», – նշված է հաղորդագրության մեջ։
Եվրահանձնակատար Անկարայում կհանդիպի Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ:






























