Այսուհետ մայրաքաղաքի սրտում՝ Մայր թանգարանի շենքի վրա, մշտապես տեղադրված կլինեն պետության խորհրդանշանները։
Տեղի է ունեցել Հայաստանի պատմության թանգարանի դիմահայաց կամարաշար հատվածի երկու ութանկյուն պատուհաններին տեղադրված Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի զինանշանների ապակենկարների լուսավորման արարողությունը:






























