Armenian text to speach

ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի բացառիկ տեղեկութունների համաձայն՝ Մովսես Հրանտի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015-2016թթ. զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութականատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանք՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

 

Արմեն Սամսոնի Հարությունյանը, որը եւս զինվորական է մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. մայիսից, զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով պետ եւ պաշտոնատար անձ, խախտելով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջները, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք ոչ պատշաճ է կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Հիշեցնենք՝ ArmLur.am-ը գրել էր, որ Դատախազությունը զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի եւ ՊՆ մեկ այլ նախկին պաշտոնյա Արմեն Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան։

2025 թվականի մարտի 14-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մովսես Հրանտի Հակոբյանի եւ Արմեն Սամսոնի Հարությունյանի՝ համապարտությամբ՝ որպես ոչ օրինաչափ վարքագծի արդյունքում պետությանը պատճառված վնասի հատուցում, հօգուտ Հայաստանի Հանրապետության 4 մլրդ 370 մլն 985 հազար դրամ բռնագանձելու մասին:

Ի դեպ 5 տարի է, ինչ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործ կա, որը դռնփակ քննվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:

Բանն այն է, որ ԱԱԾ-Ն ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՓԵՍԱՆ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ

ArmLur.am-ին ԱԱԾ նախկին պաշտոնյայի փեսա Տիգրան Փոլադյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ Սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված, շուրջ 1,5 տարի կալանքի տակ գտնվող դատավոր Տիգրան Փոլադյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Ամիրյանի նախագահությամբ, բավարարել է Տիգրան Փոլադյանի պաշտպանների բողոքը՝ Փոլադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինելով տնային կալանքով եւ գրավով՝ 10 մլն դրամի չափով։ Հիշեցնենք, որ Տիգրան Փոլադյանը կալանքի տակ էր 2023թ. դեկտեմբերից։ Քրեական ործն այժմ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի վարույթում է։ Գործով մեղադրյալները հինգն են՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը, սնանկության կառավարիչ Տիգրան Հարությունյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, Գարեգին Մկրտչյանը, ԻԻՀ քաղաքացի Արաշ Նոսրափիալամդարին։ Դատավորը եւ սնանկության կառավարիչը կալանքի տակ են, մյուս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը եւ գրավը։

ArmLur.am-ը նախկինում՝ դեռ 2024 թվականին, գրել էր, որ իր տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 12-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշել է դատավոր Տիգրան Փոլադյանի կալանքը 3 ամսով երկարաձգել։

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 13-ի մեղադրական դատավճռով՝ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչի պաշտոնը զբաղեցրած Ա.Պ.-ն դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: 2020 թվականի փետրվարի 8-ին Ա.Պ.-ին առաջադրվել էր մեղադրանք՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շորթմամբ կաշառք ստանալը):

2020 թվականի մարտի 19-ին դատախազը հաստատել էր Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնել էր իրավասու դատարան: 2025 թվականի փետրվարի 13-ին Հակակոռուպցիոն դատարանը ապացուցված է համարել Ա.Պ.-ի կողմից քրեորեն պատժելի արարքի կատարված լինելը եւ նրա մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու համար եւ կայացրել է մեղադրական դատավճիռ. Ա.Պ.-ի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է ազատազրկումը՝ 4 տարի ժամկետով: Դատավճռով նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Պ.-ի կողմից փաստացի անազատության մեջ գտնված ժամկետը եւ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 3 տարի 10 ամիս 19 օր ժամկետով:

 

 

ՀՈՂԱՄԱՍԻՑ ԴԻ ԵՆ ԳՏԵԼ

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս բնակավայրի Գայի փողոցի տներից մեկում, ենթադրվում է, որ քաղաքացին ընկել է ջրհորը: Դեպքի վայր են ժամանել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի, դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նորիկ Էլիզբարյանն ու կրտսեր պարեկ Ֆռունզե Հովհաննիսյանը:  Փրկարարները նշված տան հողամասում փորված փոսից դուրս են բերել նույն տան բնակիչ 50-ամյա Ռոբերտ Վ.-ի դին:  Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 




Լրահոս