Ի՞նչ էին այդքան երկար քննարկում ՀՀԿ ԳՄ նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմ կարծում, թե ՀՀ նոր վարչապետի անվան հրապարակումն ուշանում է. անդրադառնալով տարածված այն լուրերին, թե նոր վարչապետի անվան հրապարակումը դիտմամբ են ուշացնում, armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ էին այդքան երկար քննարկում ԳՄ նիստի ընթացքում, պատգամավորը նշեց, թե քննարկված հարցերի շրջանակը բավական լայն է եղել:

«Տարբեր հարցեր ենք քննարկել»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ նախատեսված էր երեկ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո հայտարարել ՀՀ նոր վարչապետի անունը, սակայն նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե նոր վարչապետի անունը հայտնի կլինի միայն ապրիլի 14-ին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս