Ֆրանսիայի Մո քաղաքի բնակիչ, 33-ամյա տղամարդը մեղադրվում է իր 3-ամյա տղայի սպանության մեջ. նա երեխային թողել է լվացքի մեքենայի մեջ եւ աշխատեցրել սարքը: Տղամարդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել` 15 տարեկանից ցածր անչափահասին սպանելու հոդվածով: Երեխայի մոր նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել` հանցագործությանը չխոչընդոտելու եւ երեխային վտանգի մեջ թողնելու համար:
Հարեւանները վկայում են, որ երբ մայրը փորձել է վերակենդանացնել երեխային, նրա մարմինը սառած է եղել: Նրանցից մեկն էլ հավելում է, որ մայրը երեխային ձեռքերի մեջ պահում էր, ինչպես կոտրված մի տիկնիկի:
ԹՈՂԵԼ Է ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՅԻ ՄԵՋ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ