Armenian text to speach

«40+10» ծրագիրն այլընտրանք չունի. արցախցիները նոր պայքար կսկսեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների նախաձեռնությամբ արցախցիները պայքար կսկսեն։

Պայքարը հիմնականում լինելու է հանրահավաքների տեսքով, որտեղ նրանք կկարողանան ժողովրդին ներկայացնել քննարկումների արդյունքում իրենց կայացրած որոշումները. ինչպես նաև հնարավորություն կունենան լսելու ժողովրդի դիտարկումները։

Այս պայքարը հիմնականում ուղղված է լինելու արցախցիների սոցիալական խնդիրներին, և պայքարի միջոցով պահանջելու են ՀՀ Կառավարությունից շարունակել «40+10» ծրագրի տրամադրումն այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել արցախցիների բնակարանային հարցը։ ««40+10» ծրագիրն այլընտրանք չունի»,- ասում են արցախցիները։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների հետ։ Փոխվարչապետը հայտնել էր, որ «40+10» ծրագրի վերանայում չի լինելու, բնակապահովման ծրագրի վերաբերյալ կարող են միասին քննարկումներ ունենալ, իսկ մյուս հարցերի վերաբերյալ առավել մանրամասն կհայտնեն արդեն գրավոր հայտարարությամբ։

Նանիկ Աղասյան




Լրահոս