Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ․ վարորդական իրավունքի քննությունները իրական պատուհաս են դարձել, հերթերն անվերջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից այն մասին, որ մեծ պրոբլեմ է դարձել վարորդական իրավունքի համար քննություններ հանձնելը։

ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիների խոսքով՝ օրինակ Սևանի Հաշվառման քննական բաժանմունքում(ՀՔԲ) ամենամոտ ժամանակը տեսական քննության համար մայիս ամիսն է, իսկ գործնական քննության համար հուլիս ամսից կան ազատ օրեր, երբ կարող են քաղաքացիները հանձնել վարորդական իրավունքի քննությունները։

Եթե նախկինում քննություն հանձնել պատրաստվող քաղաքացիները ալտերնատիվ լուծումներ էին գտնում քննությունները ավելի շուտ հանձնելու համար, ապա հիմա դրանք էլ չեն կարող անել։

Բանն այն է, որ հեռու, Երևանից դուրս՝ Էջմիածնում, Սևանում, Մասիսում կամ այլ տեղում էլ հնարավոր չէ շուտ հանձնել քննությունները, քանի որ հերթերը այլ տեղերում էլ շատ են և քննություն հանձնողները պետք է միայն համբերատար սպասեն։

Նշենք, որ հերթերը վերաբերում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննություններին։

ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ՝ պարզելու՝ ինչո՞ւմն է խնդիրը, որ նման հերթեր են առաջացել։

ՀՀ ՆԳՆ-ից ArmLur.am-ին փոխանցեցին, որ համակարգն էականորեն բարելավվել է։

«Երևանը և հարակից տեղերը ունեն որոշակի ծանրաբեռնվածություն, բայց օրինակ Սևան, Վայք, Սյունիք և մնացած այլ տեղերում շատ նորմալ է, խնդիր չունենք։ Գնալով այդ ամենը կարգավորվում է, նոր մեքենաներ են ձեռք բերվել։ Ընդհանուր նման խնդիր չկա»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս