Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am լրատվականը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին ապրիլի 4-9-ը գործուղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Լոս Անջելես։

Սինանյանը մասնակցելու է գիտության և տեխնոլոգիաների թեմայով «Միասին Հայաստան» խորագրով համաժողովին։ Ինչպես նաև հանդիպում է ունենալու համայնքային կառույցների երիտասարդական կրթամշակութային կազմակերպությունների հետ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սինանյանի գործուղման ողջ ծախսերը իրականացվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցով։

Հստակ տեղեկություն չկա, թե Սինանյանի՝ ԱՄՆ գործուղումը որքան կարժենա ՀՀ պետական բյուջեի վրա, բայց ArmLur.am-ը առաջիկայում կներկայացնի, թե Սինանյանը ՀՀ պետության համար ինչ «նպաստավոր» գործ է արել, և որքան գումար են ծախսել 2025թ-ի բյուջեից այդ գործուղման վրա։

Հիշեցնենք, որ երբ փետրվարին Զարեհ Սինանյանը կրկին գնացել էր ԱՄՆ, ՀՅԴ Հոլանդիայի կառույցները մերժել են հանդիպել նրա հետ՝ նշելով, որ հանձնակատարը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի դրածոն է և կամակատարը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս