Հաղորդվում է, որ Իտալիայի հարավում գործող Էթնա հրաբուխը նորից ժայթքել է՝ արտանետելով մոխիր և լավա:
Էթնա լեռան հարավ-արևելյան խառնարանում՝ 3357 մետր բարձրության վրա, հրաբխային ակտիվությունը շարունակվել է չորեքշաբթի գիշերից մինչև հինգշաբթի գիշեր, ըստ տեղական աղբյուրների:
Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV) հաստատել է հրաբխի ակտիվությունը:
Էթնա լեռը աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է, որը գրեթե միշտ ակտիվ է: Վերջին անգամ այն մեծ ծավալով ժայթքել էր նոյեմբերի 13-16-ին։
Անի Վարդանյան























