Բեմադրիչ, դերասան Նարեկ Դուրյանին հաճախ մեղադրում են այն բանի մեջ, որ իր ներկայացումները կոմերցիոն բնույթի են, ու նա միայն կատակերգություններ է ցուցադրում: Իսկ ինչո՞ւ հանդես չի գալիս ավելի լուրջ ներկայացումներով: «Այսօրվա դարը կոմեդիա է պահանջում: Եթե ես տեսնեմ, որ ժողովուրդը ողբերգություն է պահանջում, ես կանեմ դա»,- նշեց դերասանը: Նրա պնդմամբ` իրենք ստիպված են հետեւել պահանջարկին: «Մենք ստիպված ենք անել ներկայացումներ, որոնք պետք է պահանջարկ ունենան: Եթե պահանջարկին չհետեւես, կբեմադրես մի բան, ինչը դահլիճներ չի լցնի: Մենք մեր դրամը դնում ենք գործի մեջ եւ ուզում, որ այդ դրամը հետ գա»,-«Ժողովուրդ» օրաթերթի ուղղած հարցին անկեղծորեն պատասխանեց պարոն Դուրյանը:
ՊԱՀԱՆՋԱՐԿ-ԱՌԱՋԱՐԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ