Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է՝ այլ պաշտոնի անցնելու նպատակով:
«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ Պարույր Հովհաննիսյանը նշանակվելու է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
Գրել էինք, որ Պարույր Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից։ Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։





























