Ըստ Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզական հանձնաժողովների անդամների և երկու նախկին պաշտոնյաների, Թրամփի վարչակազմը պաշտոնանկ է արել Ազգային անվտանգության գործակալության (NSA) տնօրենին և ԱՄՆ կիբեր հրամանատարության ղեկավար, գեներալ Թիմոթի Հոյին և նրա տեղակալ Վենդի Նոբլին:
Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի բարձրագույն դեմոկրատները՝ սենատոր Մարկ Ուորները և պատգամավոր Ջիմ Հայմսը, հինգշաբթի երեկոյան հայտարարություններով դատապարտեցին Հոյի պաշտոնանկությունը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 2024 թվականի փետրվարից:
Պարզ չէ, թե ինչու են Հոյն ու Նոբլը հեռացվել աշխատանքից: Ենթադրվում է, որ գեներալ-լեյտենանտ Ուիլյամ Հարթմանը, որը փորձառու ռազմական սպա է և Կիբեր հրամանատարության տեղակալը, կծառայի որպես հրամանատարության և NSA-ի ղեկավարի պաշտոնակատար, հայտնել են երկու նախկին պաշտոնյաները:
Պաշտպանության որոշ ներկա և նախկին պաշտոնյաներ հայտնել են, որ պաշտպանության նախարարության սպայական շարքերում վախի աճող մթնոլորտ է ձևավորվել, հատկապես այն պաշտոնյաների շրջանում, ովքեր անհանգստանում են, որ ցանկացած պահի կարող են աշխատանքից ազատվել Թրամփին ոչ բավարար հավատարիմ պահվածքի համար:
NSA-ն ԱՄՆ կառավարության ամենահզոր և քննադատական լրտեսական գործակալություններից մեկն է: Նրանց օպերատիվ աշխատողները հետախուզական գործողություններ են իրականացնում ամբողջ աշխարհում և դրանքհաղորդում նախագահին և նրա գլխավոր խորհրդականներին: Կիբեր հրամանատարությունը ստեղծվել է ավելի քան մեկ տասնամյակ առաջ՝ կիբերտարածության աճող արտաքին սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով:
Կիբերանվտանգության փորձագետ Ռենե Բերթոնը, ով ավելի քան երկու տասնամյակ աշխատել է NSA-ում, Հոյի և Բերթոնի պաշտոնանկության մասին լուրն անվանել է «տագնապալի»:
Անի Վարդանյան

























































































