Armenian text to speach

Այսօր համացանցի օրն է․ ե՞րբ է ձևավորվել այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

21-րդ դարում համացանցը մեծ նշանակություն ունի յուրաքանչյուրիս կյանքում։ Եթե այսօր չլիներ համացանցը, ապա մենք կդժվարանայինք շփվել իրար հետ, տեղեկանալ աշխարհում կատարվող նորություններից և պարզապես հնարավոր է, որ շատերի համար էլ կյանքը ձանձրալի լիներ։

Քչերին է հայտնի, բայց համացանցն ունի նաև իր միջազգայն օրը։ Այսօր՝ ապրիլի 4-ը, համացանցի միջազգային օրն է։

ArmLur.am-ը ներկայացնում է համացանցի և օրվա նշանակության մասին։

Համացանցը սկսել է ձևավորվել դեռ 1960-ական թվականներին և ոչ ոք պատկերացում չէր կարող ունենալ, որ այն գրավելու է ամբողջ աշխարհի յուրաքանչյուր անկյուն։

Այն ցանց է, որը բաղկացած է տեղական և համաշխարհային մակարդակի մասնավոր, հանրային, ակադեմիական, գործարար և կառավարական ցանցերից, որոնք միացված են էլեկտրական, անլար և օպտիկական ցանցային տեխնոլոգիաների լայն տիրույթներով։ Համացանցը սպասարկում է տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների լայն տիրույթի, ինչպիսիք են համաշխարհային սարդոստայնի (World Wide Web) փոխկապակցված հիպերտեքստային փաստաթղթերը և հավելվածները, էլեկտրոնային փոստը, հեռախոսակապը և ֆայլերի կիսումը։

Ինչ վերաբերում է համաշխարհային սարդոստայնին, ապա հստակորեն պետք է տարբերել համացանցն ու համաշխարհային սարդոստայնը, քանի որ դրանք նույն բաները չեն, չնայած այն հանգամանքին, որ մշտապես տարվում են զուգահեռներ։

1990-ականների սկզբին ժամանակակից համացանցի սկիզբը դրվեց առևտրային ցանցերին ձեռնարկությունների միացումով, և հիմնարկային, անձնական ու բջջային հեռախոս համակարգիչների միացումը այդ ցանցին նպաստեց վերջինիս արագ աճին։ 2000-ականների վերջին համացանցային ծառայությունները և տեխնոլոգիաները ներառվել են մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։

Համացանցի ի հայտ գալուց հետո ժամակի ընթացքում կապի մնացած միջոցները՝ բջջային հեռախոսները, ռադիոն, հեռուստատեսությունը, թղթային փոստը, թերթերը և այլն, զիջեցին իրենց տեղը։

Համացանցը տեխնոլոգիական իրականացման կամ հասանելիության և օգտագործման քաղաքականությունում չունի կենտրոնացված կառավարում, յուրաքանչյուր բաղադրիչ ցանց ստեղծում է իր սեփական քաղաքականությունը։

Համացանցին օգտագործողների հասանելիության ընդհանուր միջոցները ներառում են dial-up կապը համակարգչային մոդեմների հետ հեռախոսային ցանցերով, լայնաշերտ կապ կոխական մալուխով, օպտիկամանրաթելային կամ պղնձյա լարերով, Wi-Fi -ով, արբանյակային և բջջային հեռախոսի տեխնոլոգիաներով (3G, 4G): Համացանցից հաճախ հնարավոր է օգտվել գրադարանների համակարգիչներից և համացանցային կապով սրճարաններից։ Համացանցային հասանելիության հանգույցներ կան շատ հասարակական վայրերում, ինչպիսիք են օդանավակայանների սրահները և համացանցային կապով սրճարանները։

Ներկայացնում ենք նաև ամենաշատ օգտատեր ունեցող 5 հարթակները։

Առաջին հորիզոնականում, բնականաբար, ֆեյսբուք սոցիալական հարթակն է։

Ֆեյսբուքին հաջորդում է յութուբը, հետո վաթսափ հավելվածը, հետո ինսթագրամը։

Հինգերորդ տեղում էլ վի չեթ հավելվածն է։

Օրինակ 16-24 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների շրջանում ամենաշատն օգտագործվում է ինստագրամը, նույն տարիքի արական սեռի ներկայացուցիչների շրջանում ևս ինստագրամն է առաջատարը։

Չնայած համացանցի տված լայն հնարավորություններին, պետք է հիշել, որ այն հօգուտ մեզ պետք է օգտագործել և չվնասել շուրջը գտնվող անձանց։

Աննա Սրապիոնյան




Լրահոս