Երթևեկության փոփոխություն՝ Երևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում և Լենինգրադյան – Հալաբյան փողոցների խաչմերուկում: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Իսակովի պողոտայում՝ Էջմիածինից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:

Լենինգրադյան փողոցից երրորդ երթևեկելի գոտուց նախկին «ուղիղ և դեպի ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ձախ» ուղղությունով:




Լրահոս