Ուռուցքաբանության ազգային կենտրոնը տնօրենի նոր Ժ/Պ ունի․ ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վ․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի փոխարեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Ծառուկյանը։

Կարեն Ծառուկյանը այս պահին զբաղեցնում է Վ․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոուրոլոգիական բաժանմունքի բաժնի վարիչի պաշտոնը։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նպատակ ունի Կարեն Ծառուկյանին տնօրենի պաշտոնում նշանակել, բայց կարծես թե մինչ այս պահը Ծառուկյանը իր համաձայնությունը չի տալիս։ Նշենք, որ Ավանեսյանը տևական ժամանակ է՝ բավականին լարված հարաբերություններ ուներ Նարեկ Մանուկյանի հետ և նրա ջանքերով Մանուկյանին այսօրվանից ազատել են աշխատանքից։

Նշենք, որ Կարեն Ծառուկյանը բժշկական գիտությունների թեկնածու է։

Կրթություն

1996-2002 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

2002-2004 Կլինիկական օրդինատուրա՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

Մասնագիտական գործունեություն 

2004-2006 Զորամասի բուժծառայության պետ

2007-ից Ուռուցքաբան-ուրոլոգ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքում

Գիտական աշխատանքներ

Թեկնածուական թեզի պաշտպանություն՝ «Միզապարկի ուռուցքերի բուժումը բիպոլյար ներմիզուկային մասնահատման կիրառմամբ» թեմայով

Ավելի վաղ ArmLur.amգրել էր, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը և Վ․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել։

Սոնա Գրիգորյան




Լրահոս