Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ավարտում է իր գործունեությունը Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանում իրավապաշտպանական կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։
Շիրինյանը, մասնավորապես, հայտնել է, որ շուրջ չորս տարի աշխատելուց հետո դադարեցնում է իր աշխատանքը որպես Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ, քանի որ կազմակերպությունն ավարտում է իր աշխատանքը այստեղ։

























































































