Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ ամբողջությամբ օգտագործելու Հարավային գազային միջանցքի ներուժը։
Ուրբաթ օրը Բաքվում ելույթ ունենալով «Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի» նախարարների հանդիպմանը` նախարարը նշել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցությանը:
«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և TANAP-ի նման նախագծերի միջոցով մենք ցույց ենք տվել էներգետիկ անվտանգության նշանակությունը ողջ տարածաշրջանի համար: Մենք պատրաստ ենք համագործակցել Ադրբեջանի և այլ գործընկերների հետ, ինչպես նաև աշխատել կանաչ էներգիայի փոխանցման ուղղությամբ»,- ասել է նա:
«Մենք պատրաստ ենք ամբողջությամբ օգտագործել Հարավային գազային միջանցքի ներուժը: Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան համագործակցում են այս նախագծի շրջանակներում: Մենք վստահ ենք, որ «Կանաչ միջանցքը» համաշխարհային ճանաչում կունենա, և որպես Թուրքիա մենք կշարունակենք մեր աջակցությունը տարածաշրջանին», – հավելել է նախարար Բայրաքթարը:
Անի Վարդանյան

























































































