ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտզալի ֆեդերացիան:
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն առաջադիմել է 11 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 20-րդ հորիզոնականն՝ իր ակտիվում ունենալով 1197.87 վարկանիշային միավոր։
ՈՒԵՖԱ Եվրո 2026-ի ընտրական 6-րդ խմբում Հայաստանի մրցակից Ղազախստանի ընտրանին, որին Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ի Երևանում տեղի ունեցած խաղում պարտության մատնեց 4:2 հաշվով, լքել է լավագույն հնգյակն ու այժմ յոթերորդն է վարկանիշային աղյուսակում։ Լավագույն տասնյակը գլխավորում է Բրազիլիան, Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան երկրորդն է, երրորդ տեղում Իսպանիայի հավաքականն է։

























































































