Armenian text to speach

Բայրամովը և Լավրովը շնորհավորական նամակներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների 33-ամյակի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը շնորհավորական նամակներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ։

Իր նամակում ԱԳ նախարար Բայրամովը շնորհավորել է իր ռուս գործընկերոջը՝ բարձր գնահատելով վերջին տասնամյակների ընթացքում երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նա ընդգծել է, որ երկու ժողովուրդների միջև կապերը, որոնք հիմնված են ընդհանուր պատմական արժեքների, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերին նվիրվածության վրա, ռազմավարական գործընկերությունից վերածվել են դաշնակցային փոխգործակցության:

«Այսօր դաշնակցային համագործակցությունը, որը բնութագրվում է ինտենսիվ երկկողմ շփումներով, շարունակում է արդյունավետորեն ամրապնդվել»,- նշել է Բայրամովն իր նամակում։

Բայրամովը նաև բարձր է գնահատել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շարունակական համագործակցությունը, որը նպաստում է նրանց դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը:

«Համոզված եմ, որ ադրբեջանա-ռուսական հարաբերությունները կշարունակեն համակողմանիորեն խորանալ և հագեցած լինել նոր բովանդակությամբ՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների», – հավելել է Բայրամովը՝ եզրափակելով իր ուղերձը։

Անի Վարդանյան




Լրահոս