Նպատակաուղղված վարկաբեկում են լրատվական կայքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է ասելու, որ գործող իշխանությունը հետևողականորեն իրականացնում է լրատվական դաշտի ոչնչացման քաղաքականություն:

Արհեստականորեն լրատվական դաշտը լցնելով ոչ պրոֆեսիոնալ լրատվամիջոցներով ու կեղծ տեղեկություններով՝ նրանք ստեղծում են այնպիսի մթնոլորտ, որ լրատվամիջոցներին այլևս ոչ ոք չվստահի: Օրինակ՝ երեկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ընտանիքին պատկանող «Հենարան» կայքը լուր հրապարակեց այն մասին, որ դեռևս չավարտված ՀՀԿ նիստն ավարտվել է, և այդ ընթացքում որոշվել է, որ վարչապետ կդառնա Հովիկ Աբրահամյանը:

Մինչդեռ իրադարձություններն այլ կերպ զարգացան, և նոր վարչապետի անունը հայտնի կդառնա միայն երկուշաբթի: Ցավոք, որոշ կայքեր, սովորության համաձայն, «գողացան» լուրը, իսկ որոշներն էլ թյուրիմացաբար կուլ տվեցին խայծը և տարածեցին այդ ապատեղեկությունը: Ի դեպ, լրատվական դաշտի հեղինակազրկմանը նպաստում է նաև, այսպես կոչված, ոչ իշխանական հատվածը: Նրանք էլ իրենց գործողությունների, հանդիպումների մասին տեղեկություն են տալիս բացառապես իրենց կողմից ֆինանսավորվող քարոզչամեքենաներին՝ մյուս լրագրողների համար մնալով անհասանելի: Այս ամենի արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, որ պատերի տակ լրագրողներից դժգոհող բոլոր գործիչները լրատվական դաշտի աղտոտման մեջ իրենց մեղքի բաժինն ունեն հավասարապես:

 




Լրահոս