
Նավթի գները անկում են ապրել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց նոր մաքսատուրքերի մասին, իսկ ՕՊԵԿ+-ի ութ անդամներ բացահայտեցին արդյունահանման աճն արագացնելու իրենց պլանները:
Միջազգային Brent տեսակի նավթի գինը նվազել է շուրջ 0,9%-ով, որը մեկ բարելի դիմաց վաճառվել էր 69 դոլարով:
Աշխարհի խոշորագույն ներկրող Չինաստանի թիրախավորումը ցնցել է էներգետիկ շուկաները: Փորձագետները ենթադրում են, որ նոր մաքսատուրքերը կարող են հանգեցնել երկրի նավթի ներմուծման էական նվազմանը:
ՕՊԵԿ-ը և ՕՊԵԿ+-ի դաշնակիցները որոշել են առաջ քաշել նավթի մատակարարումների ավելացման իրենց ծրագրերը:
Անի Վարդանյան