Armenian text to speach

ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ես երկու առանձին ուղղվածություն եմ առանձնացրել. դա 40+10 ծրագրի շարունակությունն է այնքան ժամանակ, մինչեւ որ բնակապահովման ծրագիրը հասանելի լինի բոլորին: Երեկվա տեղեկություններով՝ ծրագրից ընդամենը 50 մարդ է օգտվել», – այս մասին, ասել է Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը:

 

«Բնակապահովման հարցը աշխատելով հնարավոր չէ լուծել: Այսօր ասում են, որ արցախցիներն ուզում են Երեւանում կամ երեւանամերձ հատվածներում ապրել: Դա ամբողջ Հայաստանում գոյություն ունեցող խնդիրների ամբողջությունն է. ինչու, որովհետեւ հիմնական աշխատանքային միջավայրը հենց Երեւանում է, եւ նոր տեղափոխված մարդը, որը հմտություններ չունի, դեռ պետք է հարմարվի, աշխատանք գտնի այնտեղ, որտեղ այդ աշխատանքը մաքսիմալ ավելի շատ է», – նշել է Աղաբեկյանը:

Աղաբեկյանի խոսքով՝ իշխանության կողմից գեներացվող ատելությունն ուղիղ է, լկտիաբար, ընդհուպ մինչեւ այն աստիճանի, որ իշխանական պատգամավորի կողմից է դա լինում. «Դրա «մեխը» Արսեն Թորոսյանը տվեց, նա ազգային ատելություն է քարոզում, քրեական գործ հարուցվե՞լ է իր նկատմամբ՝ արցախցիների հանդեպ ատելության խոսք տարածելու համար: Իհարկե չկա, ավելին՝ ես համոզված եմ, որ այն մարդիկ, որոնք այդ գործով զբաղված են, մի բան էլ խրախուսվում են, որովհետեւ իրենք դրանով քաղաքական դիվիդենտներ են շահում»,- նշեց Աղաբեկյանը:

Անդրադառնալով արցախցիներին տրվող օգնությանը՝ Աղաբեկյանն ասաց. «Այդքան ձեզանից ոչ մի բան չեք ներկայացնում, որ քաղաքական պահանջներ չեք անում, գոնե միջազգային հումանիտար ֆորում իրականացրեք, ֆինանսական միջոցներ գեներացրեք, որպեսզի այս մարդկանց խնդիրները լուծեք: Ինչքան էլ որ նման ակցիաներով հինգ հազար, տասը հազար հոգի է հավաքվում, մեկ է՝ կոնկրետ գործողություններ են պետք։ Ոնց որ ինքն է մեր կյանքը սեւացնում, այնպես էլ մենք իր կյանքը կսեւացնենք, այնպես անենք, որ գետնի վրա իր որոշումները չկարողանա իրացնել»,- եզրափակել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ այսօր՝ ապրիլի 3-ին, արցախցիները բողոքի ակցիա են իրականացնելու Հանրապետության հրապարակում` Կառավարության շենքի դիմաց։

Նրանք համոզված են, որ Կառավարության շենքի դիմաց 3000 մարդու հավաքվելու դեպքում էլ կկարողանան լուրջ ճնշում գործադրել Կառավարության վրա։

Արցախցիները ներկայացել էին երկու հստակ պահանջով.

-Սոցաջակցության ծրագրի շարունակում, բնակարանով ապահովում

-Իրավունքներից չհրաժարվելու երաշխիքների տրամադրում:

Ըստ արցախցիների՝ Կառավարության նիստը լավ հնարավորություն է հասկանալու, թե ուր է իրենց ուզում տանել գործող իշխանությունը։ «Եթե խնդիր է դրվել արցախցիներից ազատվելու, ապա համապատասխանաբար կհասկանանք, թե ինչպես դիրքավորվել»:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ




Լրահոս