Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը.
Քաղաքացիները բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։Նշենք, որ նոր երթուղին սպասարկվելու է 250 և 200 դրամ արժեքով։
Այժմ քաղաքացիների հետ բանակցում է Աշտարակի ոստիկանապետը՝ հորդորելով հարցը քննարկել գոնե համայնքապետարանում:
«Շախմատի ձի դարձած ենք երթեւեկում, հիմա դա էլ են հանում, ո՞նց անենք մենք»,- ասում են բնակիչները:
Քիչ առաջ ակցիայի վայր եկան նաեւ մի խումբ կարմիրբերետավորներ: Ոստիկանապետը հաղորդեց, որ մինչեւ հարցի լուծումը կգործի թիվ 25 համարի երթուղին:
Տեսանյութը՝ այստեղ։
























