Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե երկուշաբթի օրը խնդրին լուծում չտվեցին՝ պալատկեքը խփելու ենք Նիկոլ Փաշինյանի տան դեմը․ ակցիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վաղ առավոտից Երեւան-Աշտարակ ճանապարհը փակած պռոշյանցիները չեն համաձայնվում բացել ճանապարհը եւ ապրիլի 7-ին ժամը 17,30-ին գնալ Կառավարություն՝ հանդիպելու ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ:

Այժմ քաղաքացիների հետ բանակցում է Աշտարակի ոստիկանապետը՝ հորդորելով հարցը քննարկել գոնե համայնքապետարանում:

«Շախմատի ձի դարձած ենք երթեւեկում, հիմա դա էլ են հանում, ո՞նց անենք մենք»,- ասում են բնակիչները:

Քիչ առաջ ակցիայի վայր եկան նաեւ մի խումբ կարմիրբերետավորներ: Ոստիկանապետը հաղորդեց, որ մինչեւ հարցի լուծումը կգործի թիվ 25 համարի երթուղին:

Նշենք, որ Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։ Նշենք, որ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը 250 և 200 դրամ արժեքով։

«Եթե երկուշաբթի մեր հարցին դրական լուծում չտվեցին, պալատկաները խփելու ենք Նիկոլի տան առաջ, մնանք»,-ասում են ակցիայի մասնակիցները։

Պռոշյանցիները 20 հոգանոց թիմով կհանդիպեն ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ։

Տեսանյութը՝ այստեղ։




Լրահոս