ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է թողարկել, որի հերոսուհին Արմենչիկի դուստրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրված և ճանաչված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել իր լսարանին։

Երգը կոչվում է «Տորթիկ»։ Վերնագրից արդեն պարզ է դառնում, որ երգը ծննդյան տոների համար է։

Զարմանալի է չէ, որ երգչուհու նոր երգը 24 ժամ չանցած ունի արդեն 80 հազարից ավելի դիտում և այն տարածվել է ամբողջ համացանցում։

Իր ինստագրամյան միկրոբլոգի էջում երգչուհին կիսվել է տեսահոլովակից կադրերով և կից գրել, որ երգը նվիրվում է բոլոր նրանց ում տարեդարձն այսօր է, վաղը կամ մյուս օրը։

Նշենք, որ երգչուհու տեսահոլովակում նկարահանվել է երգիչ Արմենչիկի դուստրը։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է ինչ երգչուհին բնակվում է ԱՄՆ-ում և բավականին ակտիվ է։

Ա․ Ս․




Լրահոս