Armenian text to speach

Նեթանյահուն ծրագրում է Թրամփի հետ հանդիպել ապրիլի 7-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ծրագրում է ապրիլի 7-ին այցելել Վաշինգտոն և հանդիպել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու մաքսատուրքերի հարցը, ինչպես նա իրավիճակը Գազայի հատվածում և Իրանում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նեթանյահուն կարող է դառնալ առաջին օտարերկրյա առաջնորդը, ով անձամբ կհանդիպի Թրամփի հետ՝ փորձելով բանակցել իր երկրի մաքսատուրքերը հանելու վերաբերյալ գործարքի շուրջ։ Իսրայելի վարչապետը ցանկանում է փոխըմբռնման հասնել Թրամփի հետ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու վերաբերյալ, եթե դիվանագիտությունը անզոր լինի»,-ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս