«Էրեբունի» սգո սրահի մոտ «Nissan Tiida»-ն բախվել է էլեկտրասյանը. 23-ամյա վարորդը տեղում կյանքից զրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ապրիլի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։40-ի սահմաններում Խաղաղ Դոնի փողոցում՝ թիվ 2/14 հասցեի դիմաց, «Էրեբունի» սգո սրահի մոտ, Երևանի բնակիչ 23-ամյա Դավիթ Հ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Հրշեջ-փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազարկել և դադարեցրել գազի արտահոսքը։




Լրահոս