Armenian text to speach

Մեքսիկայում հայտնաբերվել է թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մեքսիկացի բժիշկները Դուրանգո նահանգից երեք տարեկան աղջկա մոտ թռչնագրիպ են հայտնաբերել, ինչը երկրում առաջին դեպքն է։ Այս մասին ասվում է Մեքսիկայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

«Առողջապահության նախարարությունը հայտնում է Մեքսիկայում թռչնագրիպի A (H5N1) առաջին դեպքի մասին, որը տեղի է ունեցել Դուրանգո նահանգում բնակվող երեք տարեկան աղջկա մոտ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր»,-նշել են գերատեսչությունում։

Նրանք հավելել են, որ ապրիլի 1-ին Ախտորոշման և համաճարակաբանական հսկողության ինստիտուտի կողմից հաստատվել է H5N1 գրիպի մարդու դեպք։




Լրահոս