Armenian text to speach

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի կյանքից զրկվածնրի թիվը շարունակում է աճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մյանմայում հումանիտար աղետ է. անցյալ շաբաթ տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել։ Ինչպես հայտնում է DW-ն, մարտի 28-ին Մյանմայի կենտրոնում տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 3354 մարդ է զոհվել, ևս 4850-ը՝ վիրավորվել։

Երկրաշարժի հետևանքով սողանքներ են առաջացել, հազարավոր շենքեր հողին են հավասարվել, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան:

220 մարդ դեռ պաշտոնապես անհետ կորած է համարվում, և տեղում աշխատող կազմակերպություններն զգուշացնում են, որ անհետ կորածների իրական թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել:




Լրահոս