Armenian text to speach

Զելենսկուն վրդովվեցրել է Կրիվոյ Ռոգի վրա հրթիռային հարձակմանն ԱՄՆ-ի «թույլ» արձագանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ-ի արձագանքը Կրիվոյ Ռոգի վրա հրթիռային հարձակմանը։ Նա այն անվանել է «թույլ», հաղորդում է RBC-Ukraine-ն:

Երեքամյա Տիմոֆեյը, ցավոք, այսօր մահացել է հիվանդանոցում։ Յոթամյա Ռադիսլավը։ Արինան, ով նույնպես հավերժ 7 տարեկան է։ Իննամյա Հերմանը, տասնհինգամյա Դանիելը, տասնհինգամյա Նիկիտան, տասնհինգամյա Ալինան։ Կոնստանտինը, ով 1 տարեկան է։ Սրանք երեխաներ են, որոնք սպանվել են Կրիվոյ Ռոգի վրա ռուսական բալիստիկ հրթիռի հարձակման հետևանքով»,- իր ուղերձում նշել է Ուկրաինայի նախագահը։

Հարձակումը տեղի է ունեցել փողոցի վրա, որտեղ կան բնակելի շենքեր, խանութներ, ռեստորան և մանկական խաղահրապարակ: Եվս 62 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 12 երեխա։

Բացի այդ, փրկարարական գործողության ընթացքում Ռուսաստանը կիրառել է գրոհային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով ևս յոթ մարդ վիրավորվել է և մեկ մարդ մահացել։

Զելենսկին ասել է, որ յուրաքանչյուր նման հարված պետք է ստանա կոշտ միջազգային պատասխան։ Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ երկրներին, Ճապոնիային, Շվեյցարիային, Մեծ Բրիտանիային և այլ գործընկերներին աջակցության համար։

Միաժամանակ, նա քննադատաբար է արձագանքել ԱՄՆ-ի դիրքորոշմանը՝ ասելով, որ ամերիկյան դեսպանատունն անգամ չի համարձակվել հրթիռն անվանել «ռուսական»:

«Ցավոք, ամերիկյան դեսպանատան արձագանքը տհաճ կերպով զարմացրել է. այդքան ուժեղ երկիր, այսքան ուժեղ ժողովուրդ և այդքան թույլ արձագանք: Նրանք վախենում են անգամ «ռուս» բառն ասել՝ երեխաներին սպանած հրթիռի մասին խոսելիս»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև հիշեցրել է, որ Ուկրաինան սպասում է հավելյալ հակաօդային պաշտպանության համակարգերի, որոնք համաձայնեցվել են Թրամփի հետ, մասնավորապես՝ Patriot համալիրների հնարավոր տրամադրման հետ կապված։

«Այո, պատերազմը պետք է ավարտվի: Բայց այն ավարտին հասցնելու համար մենք չպետք է վախենանք իրերն իրենց անուններով կոչելուց: Մենք չպետք է վախենանք ճնշում գործադրել միակի վրա, ով շարունակում է այս պատերազմը և անտեսում է այն վերջ տալու աշխարհի բոլոր առաջարկները», – ասել է Զելենսկին:

Ինչպես նշում է РБК-Украина-ն, երեկ երեկոյան Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը պատասխանել է Կրիվոյ Ռոգին ռուսական հարվածին՝ ասելով, որ սա ևս մեկ պատճառ է, որ պատերազմը պետք է ավարտվի։

X սոցիալական ցանցում Բրինքը հայտարարել է, որ սարսափել է, որ բալիստիկ հրթիռը հարվածել է Կրիվոյ Ռոգի խաղահրապարակի և ռեստորանի մոտ։




Լրահոս