ՀԱՐՑ. Վերջերս երկրակեղեւի ցնցումները կարծես հաճախակի են դարձել: Վանի երկրաշարժից հետո հետցնցումներն էլ Հայաստանի տարածքում անընդհատ շարունակվում են: Կա արդյո՞ք հետազոտություն, վերլուծություն, թե ինչից են առաջանում ցնցումները: Ես 9-րդ հարկում եմ ապրում եւ թույլ ցնցումներից էլ վախենում եմ: Կա՞ն այնպիսի սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր է նախապես իմանալ ուժեղ ցնցումների մասին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Վանի երկրաշարժի հետցնցումները շարունակվում են, եւ դա նորմալ երեւույթ է: Սովորաբար բոլոր ուժեղ երկրաշարժերից հետո ամիսներ շարունակ լինում են հետցնցումներ, առանձին դեպքերում նույնիսկ 2-3 տարի: Օրինակ` Վանում 1976 թվականին 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը կոչվում է Չալդրանի երկրաշարժ, նրա հետցնցումները տեւել են 2 տարի: Հայաստանի տարածքը եւ Փոքր Կովկասը գտնվում են երկրագնդի 2 խոշոր սալերի բախման գոտում: Այդպիսիք բավականին շատ են երկրագնդի մասշտաբով, իսկ կոնկրետ Հայաստանի դեպքում հարավ-արեւմուտքից դեպի հյուսիս-արեւելք շարժվում է արաբական սալը, իսկ հյուսիսում գտնվում է ռուսական սալը: Ռուսական սալը համեմատաբար անշարժ է, իսկ հարավից արաբական սալը հյուսիսարեւելյան ուղղությամբ սեղմում է տարեկան մոտավորապես 10-15 միլիմետր արագություն:
Մեր բնակիչները վախենալու որեւէ հիմք չունեն, ուղղակի պիտի մենք հասկանանք, որ ապրում ենք սեյսմակտիվ գոտում եւ պետք է պատրաստ լինենք սեյսմիկ ցնցումներին: Եթե մարդիկ ապրում են 1-ին, 2-րդ, 3-րդ հարկերում, ապա անհրաժեշտ է անմիջապես դուրս գալ շենքից առնվազն մինչեւ ցնցումների ավարտը:
Ուժեղ երկրաշարժերի կանխատեսման հիմնախնդիրը բարդ գիտական խնդիր է, եւ աշխարհում ընդհանուր լուծում դեռ չունի:
ծառայություն» գործակալության
պետ Հրաչյա Պետրոսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին ամիսներին երկրաշարժերի թեման հաճախ է արծարծվում: Թեեւ գիտությանը դեռեւս հայտնի չեն բնության տարերքի դեմ պայքարելու կամ գոնե այն կանխատեսելու մեթոդներ, սակայն գոնե երկրաշարժերին պատրաստ լինելը շարունակում է մնալ հրատապ եւ այդպես էլ լուծում չգտնող խնդիր: