Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները համոզված են, որ առկա տրասպորտային ուղևորափոխադրումների կազմակերպման անհամաձայնությունների և բողոքի ձայնը պետք է լսելի դառնա:
Շուրջ 3 օր բողոքի ակցիա իրականացնելուց հետո, Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները ստորագրահավաք են սկսել և միայն ութ ժամվա ընթացքում 1300 բնակչի ստորագրություն է հավաքվել։
Երկու համայնքների բնակիչները միաձայն պնդում են. «Անհերքելի փաստ է այն, որ ուղևորափոխադրումների առկա խնդիրը պետք է լուծվի միայն Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչների արդարացի պահանջի համաձայն»:
Այսօր՝ ապրիլի 7-ին, հավաքված բոլոր ստորագրությունները՝ կից գրությամբ, կներկայացվեն ՀՀ Կառավարություն և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
Հիշեցնենք՝ ըստ նախօրոք կայացրած Կոտայքի մարզի և ներմարզային կանոնավոր փախադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները հաստատելու մասին որոշման՝ Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացնի «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով։ Որոշմանը դեմ են երկու համայնքի բնակիչներն էլ, նրանք մերժում են 277 համարի միկրոավտոբուսը՝ պահանջելով պահպանել նախկին 25 և 53 համարի երթուղային ավտոբուսների պահպանումը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նանիկ Աղասյան





























