Ապրիլի 3-ին, Նուբարաշեն Քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկվածների հարազատները ArmLur.am-ին ահազանգ էին, որ դիմակավորված անձիք մուտք են գործել ՔԿՀ-ի 5-րդ հարկ ու ազատազրկվածներին դաժանաբար ծեծի ենթարկել։ ArmLur.am-ին զանգահարած քաղաքացին հայտնել էր․
«Առանց որևէ մի բառ ասելու` մտել են տղաների մոտ, դուբինկաներով ջարդուփշուր են արել սենյակները, դաժանաբար ծեծել նրանց: Ոչ մեկին ոչ մի բան չեն բացատրել, դեմքները փակ է եղել ու մենք էլ չգիտենք, թե որն է եղել պատճառը»։
ArmLur.am-ին ավելի ուշ ՔԿԾ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը հայտնել էր․
««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։ Քրեակատարողական ծառայությունը, քննելով վերոգրյալ տեղեկությունները, քրեական ենթամշակույթի և այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն»։
Այս պահին քննարկում է տեղի ունենում թեմայով։
Մանրամասները՝ տեսանյութում։
























































































