
Սպորտը ազգի առողջությունն է, այն հատուկ ուշադրության է արժանի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Փորձում ենք հնարավորինս գնահատել սպորտում մեր մարզիկների, թիմերի բոլոր ձեռքբերումները, երկրորդ՝ մենք մեծ ներդրումներ ենք կատարում մարզական ենթակառուցվածքների զարգացման մեջ, դրանք առաջին հերթին բազմաֆունկցիոնալ սպորտային կենտրոններ են, պետք է նաև նոր ենթակառուցվածքներ մշակել տարբեր մարզաձևերի համար, հատկապես մանկական սպորտի զարգացման համար։
Մենք արդեն հայտարարել ենք երկու միլիարդ դոլարի ծրագրի մասին, որը կիրականացվի այդ նպատակով։ Մենք պետք է հոգ տանենք սպորտի զարգացմանը ամենուր, հատկապես երեխաներին սպորտում ներգրավելու համար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։