«Թող ծաղիկները միայն տոներին չլինեն»․ մոդել Լուսինե Հայրապետյանի շնորհավորանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մայրության և գեղեցկության օրն է։

Հայ հայտնիները իրենց ինստագրամյան միկրոբլոգի էջերում անդրադարձել են օրվան, շնորհավորանքներ գրել, կիսվել վիդեո-ռիլզերով։

Մոդել Լուսինե Հայրապետյանը իր ինստագրամյան միկրոբլոգի էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ մեծ ծաղկեփնջով և կանաչ զգեստով է։

Տեսանյութին կից մոդելը գրել է․ «Ու թող այն ծաղիկները չլինեն միայն տոներին, սովորական դարձած, ուշացած և/կամ ձևի համար, պարտավորված կամ հերթական․․․

Թող, որ սերն ու ուշադրությունը լինեն ամեն օր, ամեն մանրուքում, ամեն խոսքի ու ամեն «հո չես մրսում»-ի մեջ։ Ես այնքան եմ ուզում, որ մենք սիրվենք, իմ սիրուններ, որովհետև լավ գիտեմ, թե ինչքան եթերային ու ինչքան նվիրվածն ենք, երբ թևերը չեն կոտրում, այլ օգնում են ճախրել ու տալիս են թևեր, ուժ, ձգտում, թիկունք․․․

Շնորհավոր ապրիլի 7։ Ճիշտն ասեք, զգացե՞լ եք ինչ-որ կերպ, որ միամսյակ է։ Զեղչերն ու հատուկ ակցիաները նկատի չունեմ, դուք ինձ հասկացաք։

#շնորհավորապրիլի7

#սիրեքշատսիրեք

#առաջինըինքներդձեզ»։

 

 




Լրահոս