ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի օմբուդսմենը մեղադրել է Հայաստանին՝ ականազերծմանը խոչընդոտելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի օմբուդսմենը կրկին մեղադրել է Հայաստանին՝ ականազերծմանը խոչընդոտելու համար։

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան կոչ է արել գլոբալ գործողություններ ձեռնարկել ընդդեմ Հայաստանի:

«Միջազգային իրավունքի համաձայն Հայաստանին պատասխանատվության ենթարկելը մնում է միջազգային համապատասխան մարմինների կարևոր պարտավորությունը: Դիտավորյալ ականների տեղադրումը մարդու իրավունքների կոպիտ խախտում է և լրջորեն խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնմանը»,- նշել  է նա։

Օմբուդսմեն Ալիևան կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել ականազերծման ջանքերի հրատապությունը, աջակցել Ադրբեջանի ականազերծման ընթացիկ գործողություններին և պատասխանատվության ենթարկել Հայաստանին ականների դիտավորյալ և համատարած տեղադրման համար: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ականազերծման նախազգուշացման և ականազերծման աջակցության միջազգային օրվա կապակցությամբ «Envoy» ամսագրին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտնել էր, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված ականների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս։

Իսկ հինգշաբթի օրը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան կլոր սեղան-քննարկման ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ  փոխնախարար Սամիր Փոլադովը ընդգծել էր, որ մարդասիրական ականազերծման համար բյուջեի մոտավորապես 5%-ը ստացվել է միջազգային դոնորներից, իսկ մնացած մասը՝ Ադրբեջանի սեփական միջոցներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս