Armenian text to speach

Իսրայելը և Հունգարիան քննարկել են զենքի արտադրության ոլորտում համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելը շահագրգռված է Հունգարիայի հետ զենքի արտադրության ոլորտում համագործակցությամբ. այս թեման քննարկել են երկու երկրների կառավարությունների ղեկավարները։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բուդապեշտ կատարած այցից հետո, որտեղ նա հանդիպել է հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք քննարկել ենք համագործակցությունը զենքի արտադրության ոլորտում: Դրանք մեզ անհրաժեշտ են, որպեսզի շարունակենք և հասնենք լիակատար հաղթանակի պատերազմի յոթ ճակատներում», – ասել է Նեթանյահուն:

Նա իր այցը Հունգարիա ընդհանուր առմամբ որակել է որպես«շատ կարևոր», և ևս մեկ անգամ նշել, որ աջակցում են Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը դադարեցնելու Բուդապեշտի որոշմանը։ «Հունգարիան Իսրայելի մեծ բարեկամն է. նա պաշտպանում է մեզ Եվրամիությունում, ՄԱԿ-ում և, ոչ պակաս կարևոր, Հաագայի կոռումպացված միջազգային քրեական դատարանում, որն ուղղված է բոլորիս դեմ՝ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների, հրամանատարների և Իսրայել պետության դեմ: Նա փորձում է մեզ զրկել ինքնապաշտպանության իրավունքից»,- հավելել է վարչապետը։

«Այս այցի ընթացքում Հունգարիան դարձավ առաջին երկիրը, որը դուրս եկավ Միջազգային քրեական դատարանից: Սա ապագայի նշան է: Սա շատ լուրջ աջակցություն է Իսրայել պետությանը», – հավելել է նա:

Անի Վարդանյան




Լրահոս