
Առնվազն 33 մարդ է մահացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) մայրաքաղաք Կինշասայում ավերիչ ջրհեղեղների հետևանքով։ Այսօր հայտնել են իշխանությունները։
Փոխվարչապետ և ներքին գործերի և անվտանգության նախարար Ժակմեն Շաբանին հայտնել է, որ հորդառատ անձրևները, որը սկսվել էր ուրբաթ օրվանից, մեծ վնասներ է հասցրել մայրաքաղաքի մի շարք թաղամասերին, կան տասնյակ վիրավորներ և բազմաթիվ տներ ավերվել են:
Ջրհեղեղը կաթվածահար է արել քաղաքի ենթակառուցվածքների զգալի մասը՝ ջրասույզ անելով հիմնական ճանապարհները և առաջացրել էլեկտրաէներգիայի և ջրի համատարած անջատումներ ամբողջ քաղաքում:
Տրանսպորտի նախարարությունը զեկուցել է, որ անանցանելի են դեպի Նջիլի միջազգային օդանավակայան տանող ուղիները, ինչը դրդել է վթարային լաստանավային ծառայությունների տեղակայմանը՝ արգելափակված ճանապարհորդներին օգնելու համար:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին կշարունակվեն առատ տեղումները, ինչը մտավախություն է առաջացրել 17 միլիոնանոց քաղաքում հետագա ավերածությունների մասով:
Անի Վարդանյան